Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Լրագրող Սամվել Ավագյանին օգնություն է անհրաժեշտ. նրա մոտ քաղցկեղ է հայտնաբերվել

Լրագրող Սամվել Ավագյանին օգնություն է անհրաժեշտ. նրա մոտ քաղցկեղ է հայտնաբերվել
25.04.2014 | 18:59

Տնտեսագետ, լրագրող Սամվել Ավագյանը տառապում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով: ՈՒռուցքը հայտնաբերվել է ուշացումով և որոշ բարդություններով: Սամվել Ավագյանը կարիք ունի երկարատև բուժման: Հնարավոր է` անհրաժեշտ կլինի հետազոտություն և վիրահատություն արտերկրում: Լրագրողն օգնության կարիք ունի: Յուրաքանչյուրի օժանդակությունը, ինչ չափով էլ որ այն լինի, կարող է օգնել Սամվել Ավագյանին վերականգնելու առողջությունը: Ցանկացողները կարող են փոխանցումներ կատարել հետևյալ հաշվեհամարներին.

AMD` 1510023858220100,
USD` 1510023858220101
«Կոնվերսբանկ»՝ 1930037676320100

Դիտվել է՝ 714

Մեկնաբանություններ